Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մեր իրական պատկերը

Մեր իրական պատկերը
17.05.2023 | 23:22

Չգիտես ինչու, մեզնում բոլորը խոսում են անիրագործելի մեծ-մեծ բաներից, և ոչ մեկը չի ուզում խոսել համեմատաբար հեշտ իրագործելի փոքր բաներից ու ամեն օր մեր աչքը ծակող հարյուրավոր մանր սխալներից ու թերություններից։

Այնինչ, հասարակական կյանքի ռացիոնալացումը սկսվում է մանր ու հեշտ իրագործելի բաներից։

Եվ հենց նման բաներն են, որոնցով հեշտությամբ, լակմուսի թղթի նման, կարելի է պարզել հասարակության իրական պատկերը և նրա պիտանիության աստիճանը։

Մնում-մնում` ասում ենք, որ օտար ուժերը և նրանց հետ մեկ եղած ներքին ուժերը մեզ չեն թողնում անել այս, այս, այս մեծ գործերը։

Բայց միաժամանակ հասարակական կյանքում կան հարյուրավոր բաներ, որոնց լավացումը մեր ուժերի և հնարավորությունների սահմանում է, բայց դրանք որևէ մեկին չեն հետաքրքրում։

Ամենից ավելի տիպական օրինակը մեր շենքերի կեղտի մեջ կորած ու քանդված մուտքերն ու աստիճաններն են, որոնք մեր հասարակության իրական դեմքն են։

Անկասկած, որևէ շենքի մուտքերից մեկի բոլոր բնակիչներին ցանկալի կլինի ունենալ մաքուր, լուսավոր ու բարետես մուտք ու աստիճաններ, և դա, որպես գործ, համեմատաբար հեշտ իրագործելի է բոլորի համատեղ ուժերով։

Բայց, մյուս կողմից էլ, սա այն վառ օրինակներից է, ինչը հստակորեն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահասարակ և բոլորին ձեռնտու նպատակը մեզնում անիրագործելի է մարդկանց ցածր որակի, նրանց մանր ամբիցիաների, իրար հետ լեզու չգտնելու և այլ, չափից դուրս տխուր, բազմաթիվ պատճառներով։

Դրանից հետո խոսել մեծ նպատակների շուրջ միավորվելու հեքիաթների մասին՝ պարզապես ժամավաճառություն է։

Մեզ կփրկի որևէ զորեղ, չափի սահմաններում արդարամիտ, ոչ մարդասպան ուժի անաչառ դիկտատը։

Մեր իրական պատկերը ավելի մոտից տեսնելու համար պարզապես կարելի նստել ավտոմեքենայի ղեկի առաջ և մի քանի ժամ պտտվել Երևանի փողոցներով։

Այդքանը բավական կլինի, որ ամենասովորական մարդկանց կողմից հանդիպեք թշնամանքի հասնող փոխադարձ ագրեսիայի դեպքերի ամեն քայլափոխին, իսկ երբ որևէ մեկին ճանապարհ ես զիջում, զարմացած վրադ են նայում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3491

Մեկնաբանություններ